Սպանություն Լոռու մարզում. սպանվածը 30-ամյա տղամարդ է, իսկ 26-ամյա երիտասարդը գտնվում է անգիտակից վիճակում. shamshyan.com (տեսանյութ)


Սպանություն Լոռու մարզում. սպանվածը 30-ամյա տղամարդ է, իսկ 26-ամյա երիտասարդը գտնվում է անգիտակից վիճակում. shamshyan.com (տեսանյութ)

  • 29-11-2017 15:44:02   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



Այսօր՝ նոյեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ բժիշկների խումբը Սանահին Սարահարթի 3/5 շենքի բակում՝ ավտոտնակի հարևանությամբ գտնվող հատվածից, ձախ ազդրի և հետույքային շրջանի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք, մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, իսկ մի քաղաքացու էլ՝ որովայնի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով՝ անգիտակից վիճակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչութան օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոոռւ մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3/6 շենքի բնակիչ, 30-ամյա Հայկ Սիրադեղյանն էր, իսկ վիրավորը Սանահին Սարահարթ թաղամասում հաշվառված, սակայն Լոռու մարզի Շնող գյուղում բնակվող, 26-ամյա Արմեն Մակոյանն է: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Մինչ ոստիկանների մի խումբը հիվանդանոցում որոշ փաստեր էին պարզում, դեպքի վայրում աշխատում էին Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Թումանյանի ոստիկանպետ Արտակ Գուրջանյանի և քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ի մասի /սպանություն/ և 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիրվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Թումանյանի բաժի են բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիկչ, 28-ամյա Գարիկ Դ.-ին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Հ. Սիրադեղյանը աշխատում էր «Թեղուտ» ՓԲԸ-ում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play