Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱՆ պատվիրակությանը՝ նախարար Լեւոն Ալթունյանի գլխավորությամբ


Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱՆ պատվիրակությանը՝ նախարար Լեւոն Ալթունյանի գլխավորությամբ

  • 15-12-2017 20:09:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Լեւոն Ալթունյանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Մայր Հայաստանի գործուն մասնակցությամբ Արցախի առողջապահության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ընդգծելով, որ ակնկալում է սերտ փոխգործակցության շարունակական ամրապնդում նաեւ ապագայում:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play