Դուդուկահար և դհոլահար քույրերը Սերժ Թանկյանի համար անակնկալ են պատրաստել (տեսանյութ)


Դուդուկահար և դհոլահար քույրերը Սերժ Թանկյանի համար անակնկալ են պատրաստել (տեսանյութ)

  • 25-12-2017 11:56:57   | Հայաստան  |  Մշակույթ



 
Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյաններն ամանորյա անակնկալ են պատրաստել ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի առաջատար Սերժ Թանկյանի համար:
 
Նրանք փոխադրել և կատարում են Թանկյանի ու System of a Down խմբի Chop Suey! ստեղծագործությունը և պատրաստել են փոքրիկ տեսանյութ: Chop Suey!-ն System of a Down խմբի Toxicity ալբոմից է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Ի դեպ, նվեր-հոլովակում ներառված են նաև տարրեր հայկական ստեղծագործություններից:
 
«Մենք շատ ենք սիրում Սերժ Թանկյանին և շատ հպարտ ենք, որ նա մեր հայրենակիցն է, չէ՞ որ մենք էլ ենք Վանաձորից: Նրա ստեղծագործությունը կատարելով որոշեցինք մեր սերն ու հիացմունքն արտահայտել նրա արվեստի նկատմամբ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի Սերժ Թանկյան»,-նշում են Մխիթարյան քույրերը:
 
Նշենք, որ ստեղծագործությունը կատարելու ընթացքում նրանց է միացել նաև Արթուր Մարտիրոսյանը (հարվածային գործիքներ): 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play