ԱԺ–ում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը (ուղիղ)․tert.am


ԱԺ–ում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը (ուղիղ)․tert.am

  • 17-01-2018 17:33:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



tert.am․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի շուրջ աշխատանքների մասին:
 
«Աշխատանքներ արդյոք կա՞ն և երբ կսկսվեն»,-հարցրեց նա, ապա հետաքրքրվեց Մեղրու ՀԷԿ-ի և իրանական գազի մասին:
 
Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
 
«Պետք է ֆիքսել, որ տարին կամփոփվի հետևյալ կերպ. 10 տարվա տվյալներով` Իրանի հետ ապրանքաշրջանառությունն առանց էներգետիկայի կազմում է 62.5 միլիոն դոլար. հաշվի առնելով իրական շուկան` դա չնչին թիվ է:
 
Իրանական շուկայում ունեինք արտահանման ու ներմուծման 9-10 տոկոս չնչին աճ։ Մեր գործընկերների հետ խոսում ենք, որ շատ անելիք ունենք այստեղ, որովհետև թռիչքային աճի մեծ հնարավորություն կա, ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալիս հույս ունենալ, որ կակտիվանա»,-ասաց նա:
 
Երկաթգծի կառուցումը, նրա խոսքով, կախված է ապրանքային հոսքից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրագործել:
 
«Երկաթգծի կառուցումն ինքնանպատակ չէ: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ կակտիվացնենք շուկան»:
 
Մեղրի ՀԷԿ-ի հետ կապված՝ Կարեն Կարապետյանն ընդգծեց՝ բանակցությունները բավական երկար են ընթացել, այս պահին մասնավոր ներդրողի կողմից կա հետաքրքրվածություն, իրանական կողմից ևս կա նոր հետաքրքրվածություն:
 
Կլինի՞ արդյոք տրանզիտային գազամուղ, թե ոչ, ըստ վարչապետի, ժամանակը ցույց կտա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը