Արտակարգ իրավիճակ Ալավերդիում. Խուզարկվում են առանձին ալավերդցիների բնակարանները.«Հետք»


Արտակարգ իրավիճակ Ալավերդիում. Խուզարկվում են առանձին ալավերդցիների բնակարանները.«Հետք»

  • 18-01-2018 14:29:38   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am. Այսօր վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է Ալավերդիում: ԱԱԾ մարմինները խուզարկություններ են իրականացնում առանձին ալավերդցիների բնակարաններում:
 
Թումանյանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը, պատասխանելով մեր հարցին, հայտեց, որ այս պահին Ալավերդիում որևէ հանցագործություն չի կատարվել: Ընթացիկ գործողությունները կապվում են նախկին հանցագործությունների քննչական աշխատանքների հետ: «Այլ ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- հայտնեց Լ. Գիգոլյանը:
 
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Հետք»-ին հայտնեց, որ այսօր Ալավերդիում կատարվում են անհրաժեշտ քննչական և որոնողական գործողություններ՝ քրեական գործի շրջանակներում: «Քիչ անց կտարածենք հաղորդագրություն»,- հայտնեց Ս. Տռուզյանը:
 
Ալավերդիում շրջանավող լուրերի համաձայն՝ այսօր վաղ առավոտյան Երևանում ձերբակալվել է ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը: Ըստ լուրերի՝ Վահագն Աբգարյանը ձերբակալվել է 2017թ.-ին հունիսի 13-ին Ալավերդու Թումանյան փողոցի վրա գտնվող «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանված Կամո Փիրուզյանի քրեական գործի շրջանակներում:
 
Այս պահին ԱԱԾ աշխատակիցների կողմից հսոկողության տակ է վերցրված Վահագն Աբգարյանին պատկանող Սարհարթ թաղամասի հրապարակին հարող հյուրանոցը և նույն շենքում գտնվող նրա սեփական դեղատունը: Շենքը հսկող ոստիկանության օպերատիվ աշխատողները հայտնեցին, որ ԱԱԾ աշխատակիցները Վ. Աբգարյանի հյուրանոցում կատարում են քննչական գործողություններ: Շենքի բակում կանգնած էր Վ. Աբգարյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան (լուսանկարում):
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play