Բժիշկները բացահայտել են տաք թեյի և կերակրափողի քաղցկեղի կապը


Բժիշկները բացահայտել են տաք թեյի և կերակրափողի քաղցկեղի կապը

  • 06-02-2018 14:54:13   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը տաք թեյի հետ մեծացնում է կերակրափողի քաղցկեղի վտանգը: Այդպիսի եզրահանգման եկել է չինացի գիտնականների խումբը, որի աշխատանքը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում: 
 
Interfax-ի փոխանցմամբ՝  բժիշկները 9 տարվա ընթացքում ուսումնասիրել են 30-ից 79 տարեկան շուրջ 456 հազար մարդու առողջական վիճակը և սննդային սովորությունները: 
 
Այդ ողջ ժամանակահատվածում նրանք հայտնաբերել են կերակրափողի քաղցկեղի 1731 դեպք: 
 
Գիտնականները հաստատել են, որ նմանատիպ ուռուցքները 5 անգամ ավելի հաճախ է հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար տաք թեյ և օրվա ընթացքում նվազագույնը 15 գրամ ալկոհոլ են խմել: Միաժամանակ կերակրափողի քաղցկեղ երկու անգամ ավելի հաճախ հանդիպել է տաք ըմպելիքների սիրահարների մոտ, ովքեր նաև ծխում են: 
 
Հետազոտության հեղինակաները ենթադրում են, որ 65 աստիճան Ցելսուսից բարձր ջերմությամբ ըմպելիքները վնասում են ներքին օրգանները, ինչը մեծացնում է քաղցկեղի զարգացման հնարավորությունը: 
 
Նրանք խորհուրդ են տալիս չափազանց զգույշ վերաբերել տաք հեղուկներին, հատկապես այն դեպքում, երբ միաժամանակ պատրաստվում են ծխել կամ ալկոհոլ օգտագործել: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play