Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Սյունիքի և Վայոց ձորի բաժիններում նշանակումներ են եղել․Tert.am


Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Սյունիքի և Վայոց ձորի բաժիններում նշանակումներ են եղել․Tert.am

  • 06-02-2018 18:02:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Tert.am-ի տեղեկություններով՝ ՀՀ  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել Ոստիկանության Սյունիքի և Վայոց ձորի բաժիններում:
 
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
 
«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով  Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը: Նա նախկինում զբաղեցնում էր Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնը: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը»,-ասաց նա, հավելելով, որ Դավիթ Հովհաննիսյանը նախկինում զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
 
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով:
 
Բեթղեհեմ Արաբյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play