Պայթյուն ու հրդեհ Ադրբեջանի «Ռադիոշինական» գործարանում (տեսանյութեր)


Պայթյուն ու հրդեհ Ադրբեջանի «Ռադիոշինական» գործարանում (տեսանյութեր)

  • 07-02-2018 22:39:34   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
 
 
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո Բաքվի «Радиостроение» («Ռադիոշինական») գործարանում երեկ հզոր պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է մասշտաբային հրդեհը: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապ օգնության բրիգադները:
Ըստ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության, հրդեհն արդեն հաջողվել է հանգցնել, արտակարգ պատահարի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: Մամուլի ծառայության տվյալներով, պայթյունը ու դրան հաջորդած հրդեհը տեղի են ունեցել 250 քմ ընդհանուր մակերեսով պահեստում, ուր պահված է եղել պիրոտեխնիկան: Մեկ այլ տեղեկատվության համաձայն, հրդեհը տեղի է ունեցել գործարանի արտադրական հատվածներից մեկում: Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքէջում հրապարակված տվյալների համաձայն, գործարանն ունի 224 աշխատող, որից 32-ը ղեկավար կազմում են, 36-ը սպասարկող անձնակազմի աշխատակիցներ են, իսկ 156-ը՝ արտադրական մասի։
Այս գործարանում 2010թ. ևս պայթուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ կին մահացել էր, մեկն էլ՝ վիրավորվել։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play