ՀՀ բնապահպանության նախարարության Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու քոլեջների հետ


ՀՀ բնապահպանության նախարարության Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ը համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու քոլեջների հետ

  • 08-02-2018 17:28:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՀՀ բնապահպանության նախարարության Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանն այսօր համագործակցության պայմանագիր է ստորագրել երկու՝ Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ղազարյանի և Երևանի  էստրադային  և ջազային արվեստի  պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ։
 
Կողմերն ստորագրված փաստաթղթերով որակական նոր հարթության վրա են դրել մինչ այդ ունեցած համագործակցությունը, որը միտված է էկոկրթության զարգացմանը։ Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ը պարտավորվել է Զբոսաշրջության և Սպասարկման կազմակերպում մասնագիտություն ստացող ուսանողների համար կազմակերպել մասնագիտական պրակտիկա, ինչպես նաև բնապահպանական և էկոկրթական թեմաներով էկոճանաչողական, տուրիզմի և էկոդաստիարակչական դասընթացներ անցկացնել՝ ըստ նախապես մշակված ուսումնական ծրագրի։
Երևանի  էստրադային  և ջազային արվեստի  պետական քոլեջ ՊՈԱԿ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող դենդրոպարկերում անցկացնել կրթամշակութային միջոցառումներ։
Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը կարևորելով պայմանագրերի ստորագրումը՝ նշել է, որ դրանց շրջանակում  նախատեսվող  փոխգործակցությունը կնպաստի մատաղ սերնդի էկոկրթությանը և ընդհանրապես հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը։ Արգելոցապարկային համալիրի տնօրենը Էկոկրթության գործընթացում նաև կարևորել է արվեստի միջոցների կիրառումը։
Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի   տնօրեն Արթուր Ղազարյանը կարևորել է էկոզբոսաշրջության մեջ մասնագիտացող ուսանողների արտադասարանային և գիտապրակտիկ դասընթացների անցկացումը համալիրի գիտական գծով մասնագետների հետ և հանրապետության տարբեր մարզերում գտնվող դենդրոպարկերում։
Երևանի  էստրադային  և ջազային արվեստի  պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Դավթյանը նկատել է, որ բնապահպանության և արվեստի մերձեցումը երկրի զարգացման հիմնական գրավականներից է։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play