«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ.ԱԻՆ


«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ.ԱԻՆ

  • 13-02-2018 11:22:11   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Փետրվարի 12-ին՝ ժամը 16:04-ին, վերադարձի ճանապարհին փրկարարները նկատել են, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհի 4-րդ կմ-ին «Lexus RX330» մակնիշի 51 RD 005 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
 
Փետրվարի 12-ին՝ ժամը 04:09-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի գերեզմանատանն ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 35 TS 239 պետհամարանիշով ավտոմեքենան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play