Ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը MLS-ի կողմից հայտարարվել է
շաբաթվա խաղացող
29-07-2009 19:40:00 | ԱՄՆ | Սպորտ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Major
League Soccer-ը (Ֆուտբոլի Գլխավոր Լիգա) Ռեալ Սոլթ Լեյքի
հարձակվող Յուրա Մովսիսյանին հայտարարել է շաբաթվա խաղացող: Նա
գերազանց է հանդես եկել անցյալ ուրբաթ օրը FC Dallas թիմի հետ
խաղում` 2-րդ խաղակեսում խփած 2 գոլով ապահովելով իր թիմի
հաղթանակը:
21-ամյա հայազգի ֆուտբոլիստն այժմ ունի 6 գոլ եւ երկրորդն է
Ռոբի Ֆայնդլիի ակումբում: Մովսիսյանը, ով սկսել է իր կարիերան
2007թ. Կանզաս Սիթիում, Major League Soccer-ի 38 խաղերի
ընթացքում դարձել է 13 գոլի հեղինակ: 2010թ. նա խաղալու է
Դանիայում: Այս մասին հաղորդում է cbc.ca-ն: