Պատանի հրաձիգները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
14-02-2018 14:15:25 | Հայաստան | Սպորտ
ՀԱՕԿ Փետրվարի 16-26-ը հրաձգության Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հավաքականները Հունգարիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Այն հատկապես կարեւոր է պատանի հրաձիգների համար: Նրանք պայքարելու են Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար.
«Մեր հրաձիգները լավ մարզավիճակում են: Պատանիներն ի զորու են նվաճել օլիմպիական ուղեգրեր: Դրա համար պետք է զբաղեցնել 1-3-րդ տեղերը: Ալլա Պողոսյանը Մյունխենի մրցաշարում բարձր արդյունք է ցույց տվել: Կարծում եմ ՝ այդ ցուցանիշով նա կարող է վարկանիշ ձեռք բերել»,- ՀԱՕԿ լրատվականիի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ Եվրոպայի առաջնություններում Հայաստանն ընդհանուր առմամբ կներկայացնի 14 մարզիկ:
Մեծահասակներ. Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (բոլորը՝ հրացան), Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Մարգարյան (երկուսն էլ՝ վազող թիրախ), Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան (երկուսն էլ՝ ատրճանակ)