Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում


Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

  • 18-02-2018 18:03:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play