Նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ տարվում է քննություն․


Նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ տարվում է քննություն․

  • 26-02-2018 18:21:15   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները:
2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը:
 
Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play