Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք

  • 01-03-2018 16:42:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 28-ից մարտի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք։
 
Բացահայտվել է գողության 9, խարդախության 6, յուրացման 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play