Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ


Հայտարարվում է Երևանի մասին պիեսի՝ թատերգության մրցույթ

  • 01-03-2018 18:16:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը Երևանի  հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը) պիեսի՝ թատերգության մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել դրամատուրգներ, հեղինակներ՝ առանց տարիքային սահմանափակման:
Մրցանակակիր լավագույն պիեսը կբեմադրվի Երևանի թատրոններում: 
 
Հայտերն ընդունվում են ս.թ. մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը:
Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքները ներկայացնեն երկուական տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակով: 
Սահմանվում է՝
Առաջին մրցանակ - 800 հազար դրամ
Երկրորդ մրցանակ - 500 հազար դրամ
Երրորդ մրցանակ -  300 հազար դրամ
Էլ. հասցե՝ yerevan2800@yerevan.am
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-45-70 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի գրողների միություն՝  ք. Երևան Բաղրամյան պող. 3, երկրորդ հարկ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play