Համագործակցություն՝ արդյունավետ հեռանկարների սպասումով


Համագործակցություն՝ արդյունավետ հեռանկարների սպասումով

  • 07-03-2018 16:58:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր ԵՊՀ քիմիայի և կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և  շրջանավարտներ այցելեցին «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ:Այցելությունը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի համագործակցության շրջանակում:
 
«Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Հակոբյանը, ողջունելով ուսանողներին, կարևորեց նրանց ներկայությունը և խոսեց լաբորատորիայի պատմությունից, գործունեության հիմնական ուղղություններից: «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա»-ն փորձարկման լաբորատոր համալիր է, որում ներառված են 4 լաբորատորիաներ՝ սննդի որակի և անվտանգության փորձարկման, դեղերի որակի և կենսահամարժեքության, ծխախոտի փորձարկման և մանրէաբանական:Դեղերի որակի և կենսահամարժեքության լաբորատորիայի ղեկավար, քիմ. գիտ. դոկտոր Սերգեյ Հայրապետյանը համալսարանականներին ներկայացրեց ընկերության կողմից իրականացվող «Քրոմատագրաֆիայի հիմունքներ» խորագրով վերապատրաստման դասընթացը, ԲԱՀՔ-ը (բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա), դրա կարևորությունը և կիրառելիությունը:
 
Այցի շրջանակում մասնակիցները ծանոթացան ՀՀ-ում առաջին միջազգային հավատարմագրում ունեցող «Էֆ-Դի-Էյ լաբորատորիա» ՍՊԸ-ի արդի և գերհզոր սարքավորումներին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Ի դեպ, ուսանողները ներկայացել էին CV-ներով, որոնք փոխանցեցին ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետներին՝ հետագա թափուր հաստիքների համալրման նպատակով որպես պոտենցիալ թեկնածու դիտարկվելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play