2009թ.-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն<br /> ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 16,3%-ով նվազել է<br />


2009թ.-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 16,3%-ով նվազել է

  • 21-07-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 16,3%-ով եւ կազմել 1 տրիլիոն 119 մլրդ 369 մլն դրամ (մոտ 3 մլրդ 66 մլն 766 հազ. ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 102,1%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այս տարվա հունվար-հունիսին հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 11,5%-ով եւ կազմել 281 մլրդ 487,8 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքն նվազել է 2,5%-ով եւ կազմել 123 մլրդ 493,4 մլն դրամ, շինարարության ծավալը նվազել է 53,5%-ով եւ կազմել 124 մլրդ 593,7 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը մնացել է նույնը եւ կազմել 413 մլրդ 523,8 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը` աճել 0,9%-ով եւ կազմել 339 մլրդ 787,4 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ նվազել է 31,5%-ով եւ կազմել 1 մլրդ 659,9 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նվազել է 45,9%-ով եւ կազմել 281,3 մլն դոլար, իսկ ներմուծումը` նվազել է 27,5%-ով եւ կազմել 1 մլրդ 378,6 մլն դոլար: 2009թ.-ի հունվար-հունիսին սպառողական գները 2008թ.-ի նույն ամիսների համեմատ աճել են 2,7%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 3,1%-ով: Այս տարվա ապրիլի վերջին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը աճել է 6,5%-ով եւ կազմել 81,2 հազար մարդ: Այս տարվա հունվար-հունիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 98 138 դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,7%-ով), այդ թվում` պետական հատվածում` 81 282 դրամ (աճել է 17,4%-ով), ոչ պետական հատվածում` 122 579 դրամ (աճել է 6,9%-ով): Այս տարվա հունվար-ապրիլին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 348,04 դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն