2009թ.-ի յունուար-յունիսին նախորդ տարուայ նոյն<br /> ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 16,3%-ով նուազել է<br />


2009թ.-ի յունուար-յունիսին նախորդ տարուայ նոյն
ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն 16,3%-ով նուազել է

  • 21-07-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ-ի յունուար-յունիսին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն նուազել է 16,3%-ով եւ կազմել 1 տրիլիոն 119 մլրդ 369 մլն դրամ (մօտ 3 մլրդ 66 մլն 766 հազ. ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 102,1%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ այս տարուայ յունուար-յունիսին հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նուազել է 11,5%-ով եւ կազմել 281 մլրդ 487,8 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն նուազել է 2,5%-ով եւ կազմել 123 մլրդ 493,4 մլն դրամ, շինարարութեան ծաւալը նուազել է 53,5%-ով եւ կազմել 124 մլրդ 593,7 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառութեան ծաւալը մնացել է նոյնը եւ կազմել 413 մլրդ 523,8 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը` աճել 0,9%-ով եւ կազմել 339 մլրդ 787,4 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-յունիսի համեմատ նուազել է 31,5%-ով եւ կազմել 1 մլրդ 659,9 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 45,9%-ով եւ կազմել 281,3 մլն դոլար, իսկ ներմուծումը` նուազել է 27,5%-ով եւ կազմել 1 մլրդ 378,6 մլն դոլար: 2009թ.-ի յունուար-յունիսին սպառողական գները 2008թ.-ի նոյն ամիսների համեմատ աճել են 2,7%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները նուազել են 3,1%-ով: Այս տարուայ ապրիլի վերջին նախորդ տարուայ նոյն ամսուայ համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը աճել է 6,5%-ով եւ կազմել 81,2 հազար մարդ: Այս տարուայ յունուար-յունիսին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 98 138 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 12,7%-ով), այդ թւում` պետական յատուածում` 81 282 դրամ (աճել է 17,4%-ով), ոչ պետական յատուածում` 122 579 դրամ (աճել է 6,9%-ով): Այս տարուայ յունուար-ապրիլին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 348,04 դրամ:
  -   Տնտեսութիւն