Վարդենիկ գյուղում շմոլ գազից թունավորվել է ընտանիքի 5 անդամ


Վարդենիկ գյուղում շմոլ գազից թունավորվել է ընտանիքի 5 անդամ

  • 17-03-2018 14:05:31   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մարտի 16-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել «Էկզոգեն թունավորում` անհայտ էթոլոգիայով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Վարդենիկ գյուղի բնակիչներ, 1952 թ. ծնված Ամալիկ Ղ.-ն, 1987 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն, 2001 թ. ծնված Արփինե Ղ.-ն, 2012 թ. ծնված Ավետիք Ղ.-ն և 1984 թ. ծնված Լուսիկ Մ.-ն: 
 
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play