Հողի հարկի գծով արտոնություն՝ «Թումո» կենտրոնի համար

19-03-2018 16:56:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: 
 


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է կրթական հիմնադրամի կողմից ինչպես նախկինում, այնպես էլ 2017թ. զբոսայգում մեծածավալ բարեկարգման և այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ տարածքում «Սիմոնյան» կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը:
Հաշվի առնելով վերոնշյալ հիմնավորումը` Երևանի ավագանին ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամին հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշումը: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 45 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...