Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարի փոխչեմպիոն

19-03-2018 16:59:15   | Հայաստան  |  Սպորտ
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարի փոխչեմպիոն: Հայ մարզիկը, տանելով 4 անընդմեջ հաղթանակ, այդ թվում նաև օլիմպիական չեմպիոն իտալացի Ֆաբիո Բազիլեի նկատմամբ, և զիջելով միայն մոնղոլ ձյուդոյիստ Ցենդ-Օչիր Ցոգբաատարին, գրավել է 2-րդ տեղը:
 


Ձյուդոյի «Մեծ Սաղավարտ» մրցաշարն անցկացվել է մարտի 17-ից 18-ը  Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում: Մրցաշարին մասնակցել են 34 երկրների 251 մարզիկներ: Հայաստանի Հանրապետությունը մրցաշարում ներկայացրել են 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը և Ֆերդինանդ Կարապետյանը, ինչպես նաև 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը: Մրցավայր է մեկնել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից