Ժպտացե՛ք և սովորեցրեք ժպտալ. Հասարակական գործիչները պնդում են՝ երջանկությունը հասանելի է բոլորին` ճանապարհներն են տարբեր (տեսագրություն)
20-03-2018 11:30:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Մարտի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղ ունեցավ ասուլիս՝ երջանկության միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Մարտի 20-ը Երջանկության միջազգային օրն է: Ի՞նչ է երջանկությունը և ինչպես հասնել դրան։ Երջանի՞կ է արդյոք հայը և ինչպիսի՞ն են նրա պատկերացումները երջանկության մասին։ Կարծիքներ. հոգեբանական, հասարակական մոտեցումներ»։
Բանախոսներն են՝
Նարինե Դիլբարյան - լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ
Արմեն Բարսեղյան - հոգեբան - «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոց ՀԿ
Նարե Մարտոյան - Ամուսնության և ընտանիքի «Հանդիպում» հոգեբանական կենտրոնի տնօրեն
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։