Տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի առաջնության 2-րդ տուրը


Տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի առաջնության 2-րդ տուրը

  • 19-03-2018 19:19:13   | Վրաստան  |  Սպորտ

Վրաստանի Բաթում քաղաքում կայացավ Եվրոպայի շախմատի առաջնության 2-րդ տուրը, որում մեր շախմատիստներից 2-րդ հաղթանակները տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Վահե Դանիելյանը: Այս հաջողությունների շարքում կրկին պետք է առանձնացնենք ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանի հաղթանակը, ով 2-րդ տուրում ուժեղ գտնվեց իրենից գործակցով մոտ 250 կետով գերազանցող Անդրեյ Եսիպենկոյից:
 
Վերը թվարկված մեր 5 շախմատիստներն ընթանում են մրցաշարի առաջատարների խմբում:
Մեր շախմատիստների ելույթներից առանձնացենք նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանի հաղթանակը միջազգային վարպետ Ստեֆան Մազուռի նկատմամբ: Հետաքրքիր զուգադիպությամբ առաջին տուրում Մազուռին հաղթել էր Գաբրիել Սարգսյանը:
Հայաստանի մասնակիցների արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ  այստեղ::
Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը:
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 15:00-ին:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play