ԻՏՁՄ-ն աջակցում է ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունների<br /> կողմից համատեղ քայլերի ձեռնարկմանը<br />


ԻՏՁՄ-ն աջակցում է ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունների
կողմից համատեղ քայլերի ձեռնարկմանը

  • 17-07-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ձեռնարկությունների զարգացման ուղիների եւ խոչընդոտների բացահայտմանն էր նվիրված հուլիսի 17-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությոնների միության (ԻՏՁՄ) կազմակերպած համաժողովը, որին մասնակցեցին ոլորտի շուրջ մեկ տասնյակ սկսնակ ձեռնարկությունների, ոլորտի ու փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցող կառույցների ներկայացուցիչներ: Ինչպես նշեց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, միջոցառման նպատակն է ՏՏ սկսնակ ձեռնարկությունների կողմից համատեղ քայլերի նախաձեռնումը: Ըստ նրա, հնարավոր է, որ դրանց իրականացման համար անհրաժեշտ լինի ձեւավորել այդ ձեռնարկություննների շահերը պաշտպանող կառույց: Կ.Կարդանյանն ԻՏՁՄ-ի անունից հայտնեց ստեղծվելիք կառույցին աջակցություն տրամադրելու պատրաստակամություն: ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին առաջարկվեց, բացի միմյանց միջեւ քննարկումներից, անցկացնել հանդիպումներ ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ` վերջիններիս հաջող փորձին ծանոթանալու նպատակով: ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ 2008թ.-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի համաձայն, ոլորտի ընկերությունների թիվը նախատեսվում է ներկայիս 200-ից հասցնել 1 հազարի: Նրա գնահատմամբ, այդ նպատակին հասնելու համար տարեկան պետք է բացվեն 500 - 1 000 ձեռնարկություններ, եւ ապահովվեն այնպիսի պայմաններ, որ դրանցից առնվազն 100-ը կարողանա զարգանալ: ԻՏՁՄ-ի նախագահ Հովհաննես Ավոյանն իր հերթին առաջարկեց ոլորտի նոր ձեռնարկություններ կազմավորելիս նկատի ունենալ նոր արտադրանքի մշակումը, այդ նպատակով հետամուտ լինել ձեռնարկություններում անհրաժեշտ մասնագետների ներգրավմանը: Նա կարեւորեց նշված ձեռնարկությունների կողմից աշխատուժի եւ հնարավոր պատվիրատուների տվյալների շտեմարանների ընդլայնումը: Համաժողովի մասնակիցներն անդրադարձան նաեւ ՏՏ ոլորի սկսնակ ձեռնարկությունների փորձին, նրանց պետական աջակցության եւ արտոնությունների տրամադրման, կրթական համակարգում շուկայի պահանջներին համապատասխանող ծառայությունների տրամադրման, բիզնես միջավայրի, մասնավորապես` բիզնեսի գրանցման եւ հարկային վարչարարության, ձեռնարկությունների կողմից մարքեթինգի վարման կարողությունների զարգացման խնդիրներին: Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին «Microsoft Bizpark» ծրագիրը, Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը եւ «Օրանժ ֆրանչայզ հայեցակարգ»-ը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play