Կառավարությունը ընդունեց «WGS-84» գեոդեզիական կորդինատի<br /> համակարգում տեղագրական քարտեզների եւ հատակագծերի բաց հրատարակման<br /> ընթացակարգը կարգավորելու մասին» նախագիծը<br />


Կառավարությունը ընդունեց «WGS-84» գեոդեզիական կորդինատի
համակարգում տեղագրական քարտեզների եւ հատակագծերի բաց հրատարակման
ընթացակարգը կարգավորելու մասին» նախագիծը

  • 16-07-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության հուլիսի 16-ի նիստում ընդունվեց «WGS-84» գեոդեզիական կորդինատի համակարգում տեղագրական քարտեզների եւ հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» նախագիծը: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, «WGS-84»-ի նպատակն է տնտեսության տարբեր բնագավառներին ապահովել օգտագործման համար բաց քարտեզներով ու հատակագծերով: Նշվեց նաեւ, որ Հայաստանում ներդրված «WGS-84» համաշխարհային գեոդեզիական կորդինատային համակարգը օգտագործման համար բաց է բոլոր մարմինների համար: «WGS-84» գեոդեզիական կորդինատի համակարգը Հայաստանում ներդրվել է 2002թ.-ին, որով Հայաստանը ընդգրկվել է եվրոպական գեոդեզիական համակարգի ցանցում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play