Լոս Անջելեսի հայ համայնքը ցավակցում է ՏՈւ-154 ինքնաթիռի<br /> աղետից զոհվածների հարազատներին<br />


Լոս Անջելեսի հայ համայնքը ցավակցում է ՏՈւ-154 ինքնաթիռի
աղետից զոհվածների հարազատներին

  • 16-07-2009 17:40:00   | ԱՄՆ  |  Հասարակություն
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ՏՈւ-154 օդանավի վթարի կապակցությամբ Լոս Անջելեսի հայ համայնքը խորը վշտով ցավակցում է զոհերի ընտանիքներին եւ նրանց հարազատներին: Ինչպես տեղեկանում ենք համայնքից ստացված հաղորդագրությունից, Հայաստանում հայտարարված Սգո օրվա կապակցությամբ հուլիսի 15-ին երեկոյան ժամը 18:00-ից Գլենդելում տեղակայված Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոսության շենքին տեղադրված ՀՀ պետական դրոշը խոնարհվել է: Կիրակի օրը` հուլիսի 19-ին, գլխավորությամբ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Լոս Անջելեսի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի կունենան հոգեհանգստյան արարողություններ` հուլիսի 15-ի վթարի զոհերի հիշատակին:
Նոյյան տապան  -   Հասարակություն