Լոս Անջելէսի հայ համայնքը ցավակցում է տու-154 ինքնաթիռի<br /> աղէտից զոհվածների հարազատներին<br />


Լոս Անջելէսի հայ համայնքը ցավակցում է տու-154 ինքնաթիռի
աղէտից զոհվածների հարազատներին

  • 16-07-2009 17:40:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չուերթն իրականացնող տու-154 օդանաւի վթարի կապակցութեամբ Լոս Անջելէսի հայ համայնքը խորը վշտով ցավակցում է զոհերի ընտանիքներին եւ նրանց հարազատներին: Ինչպէս տեղեկանում ենք համայնքից ստացուած հաղորդագրութիւնից, Հայաստանում յայտարարուած Սգոյ օրուայ կապակցութեամբ յուլիսի 15-ին երեկոյեան ժամը 18:00-ից Գլենդելում տեղակայուած Հայաստանի Հանրապետութեան Գլխաւոր հիւպատոսութեան շէնքին տեղադրուած ՀՀ պետական դրոշը խոնարհվել է: Կիրակի օրը` յուլիսի 19-ին, գլխաւորութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Լոս Անջելէսի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի կունենան հոգեհանգստեան արարողութիւններ` յուլիսի 15-ի վթարի զոհերի յիշատակին:
  -   Հասարակութիւն