Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց․ԱՀՊՆ


Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց․ԱՀՊՆ

  • 21-04-2018 13:56:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:
 
Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (3 արկ):
 
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play