Վանաձորում անցկացվել է ավտոերթ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» վերտառությամբ․հetq.am


Վանաձորում անցկացվել է ավտոերթ՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» վերտառությամբ․հetq.am

  • 21-04-2018 17:20:30   | Լոռու մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը


հetq.am Այսօր ժամը 13:00-ից Վանաձորի Հայքի հրապարակից մեկնարկեց լոռեցի վարորդների ավտոերթը «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսով: Տասնյակ վարորդներ մի քանի մեծ պտույտ իրականացրին Վանաձորի գլխավոր ու երկրորդական փողոցներում՝ վանաձորցիներին իրազեկելով անցկացվող ակցիայի մասին ու հրավիրելով միանալ:

Քաղաքի տարբեր թաղամասերում ավտոերթի մասնակիցներին դիմավորում էին ողջույններով, ոմանք նաև ընթացքում միանում էին խմբին: Ավտոերթի մեկնարկից մեկուկես ժամ անց մասնակիցների թիվը կրկնապատկվել էր:
 
Ողջ ավտոերթի ընթացքում ակցիայի մասնակից վարորդներին ուղեկցում էին ոստիկանների ծառայողական ու քաղաքացիական մեքենաները: Ոստիկանների մի մասը քաղաքացիական հագուստով էր:
 
Ավտոերթն ավարտվեց Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ արդեն մեծ բազմություն էր հավաքվել: Հավաքվածները քայլերթով շարժվեցին առաջ գլխավոր՝ Տիգրան Մեծ պողոտայով՝ փակելով փողոցի մի հատվածը: Ոստիկանների պնդումները՝ քայլել մայթով կամ բարձրանալ վեր՝ ոչ գլխավոր փողոց, ցուցարարները չընդունեցին: Նրանք պարբերաբար ճեղքում էին ոստիկանական պատնեշն ու շարժվում առաջ: Այս պահին քաղաքի գլխավոր փողոցներում քայլերթը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play