Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումները


Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումները

  • 21-04-2018 18:52:42   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն


Վաշինգտոնում մեկնարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումները, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, և ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Տարաբնույթ հանդիպումների այս հարթակը ԱՄՀ ու ՀԲ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեկնարկել է «VTB Capital» բանկի կողմից կազմակերպված ներդրողների հետ հանդիպմամբ, որին հաջորդել են «Bank of America Merrill Lynch»-ի կողմից կազմակերպված ներդրողների հետ հանդիպումները։ Երկու հանդիպումների ընթացքում էլ ակնհայտ է, որ միջազգային հանրության ուշադրության կիզակետում Է ՀՀ ՖՆ կողմից իրակացված ֆիսկալ կանոնի վերանայումը և հարկային օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները։ 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play