Պետականություն ունենալն ամենալավ միջոցն է ցեղասպանությունները կանխելու համար. Աշոտ Ղուլյան․«Արցախպրես»


Պետականություն ունենալն ամենալավ միջոցն է ցեղասպանությունները կանխելու համար. Աշոտ Ղուլյան․«Արցախպրես»

  • 24-04-2018 15:05:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մեր ազգային մտածողության մեջ ամրագրվել է, որ պետք է ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչենք ու մեր խոնարհումը բերենք Ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Հայոց Ցեղասպանությանը նվիրված՝ Զանգակատուն-հուշակոթողում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ վաղուց արդեն հայ ժողովրդի պետական քաղաքականության ուղղվածությունն այնպիսինն է, որ Ցեղասպանությունը դատապարտելով աշխարհին ցույց է տրվում, որ ոչ մի երկրում նման ողբերգություն չպետք է կրկնվի:

«2018 թվականին Հայաստանի Առաջին Հանարապետության 100-ամյա հոբելյանը մենք նշում ենք անկախ պետականություն ունենալով: Վստահ եմ, որ պետականություն ունենալն ամենալավ միջոցն է ցեղասպանությունները կանխելու համար: Այսօր մենք՝ թանկ կորուստներով նվաճած պետականություն ձեռք բերած արցախցիներս և ողջ համայն հայությունը ցանկանում է, որ աշխարհում տիրի խաղաղություն»,- մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play