Գիտնականները պարզել են, թե որ շոկոլադն Է օգտակար առողջության համար․armenpress.am


Գիտնականները պարզել են, թե որ շոկոլադն Է օգտակար առողջության համար․armenpress.am

  • 26-04-2018 18:44:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադի գործածումը բարելավում Է իմունիտետը եւ բարձրացնում ուղեղի ակտիվությունը: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Լոմա Լինդա համալսարանի բժիշկները, նրանց աշխատության մասին գրել Է EurekAlert-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրենց աշխատությունում գիտնականները կենտրոնացել են օրգանիզմի վրա կակաոյի ազդեցության վրա, մինչդեռ նախորդ հետազոտությունները վերաբերում Էին առավելապես մարդու վրա շաքարի ներգործության ուսումնասիրմանը: Հետազոտության ընթացքում պարզվել Է, որ առնվազն 70 տոկոս կակաոյի պարունակությամբ շոկոլադի ամենօրյա գործածումը դրական ազդեցություն Է գործում մարդու իմունիտետի վրա: Գիտափորձերը ցույց են տվել, որ շոկոլադը բարելավում Է միբջիջային ազդանշանային ուղիները, որոնք մասնակցում են իմունային հակազդման համար պատասխանատու T-բջիջների ակտիվացմանը:

Բացի դրանից, ընդամենը 48 գրամ շոկոլադի գործածումը բավական Է ուսուցման եւ մտապահելու ունակության բարելավման համար: Այսպես, ԷլեկտրաԷնցեֆալոգրաման ուղեղի ակտիվության բարձրացում Է բացահայտել գամմա-տիրույթում (25-ից մինչեւ 100 հերց հաճախությունում):

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play