ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ․ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով


ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ․ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով

  • 26-04-2018 20:09:45   |   |  
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովայի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով եւ Ռուսաստանը առաջնորդվելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում ստանձնած պարտավորություններով:
 
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Զախարովան նշել է, որ բարդացումներ չպետք է թույլ տալ, քանի որ դա կհանգեցնի իրավիճակի վատթարացման: «Ելքը պետք է գտնել միայն բանակցային ճանապարհով»,- ասել է նա։
 
«Կա Ռուսաստանի ազգը, կա Հայաստանի ազգը, և հենց այդ ժողովուրդների բարօրության և բարգավաճման գործին են ծառայում դիվանագետները: Բոլոր աստիճանների դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես մեր երկրները, մեր ժողովուրդները պետք է զարգանան, կառուցեն համատեղ ապագան՝ հաշվի առնելով մեր պատմական բարեկամական կապերը, որոնք եղել են և կան»,- ասել է Զախարովան եւ հավաստիացրել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել և անում է այդ կապերը ամրացնելու և դեպի ապագա ուղղելու համար:
 
«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները, որոնք առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի համար իսկական վերք հանդիսացող տարածաշրջանային խնդրին, մենք ելնելու ենք մեր ստանձնած պարտավորություններից»,- ասել է Զախարովան:
 
Հիշեցնենք, որ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան։
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play