Չկալովկա համայնքը ՀՀԿ-ական ղեկավարի հետ միասին միացել է համաժողովրդական շարժմանը


Չկալովկա համայնքը ՀՀԿ-ական ղեկավարի հետ միասին միացել է համաժողովրդական շարժմանը

  • 03-05-2018 17:46:09   | Հայաստան  |  Հասարակություն

 
Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի ղեկավարությունը տեղի բնակչության հետ միասին որոշել են միանալ համաժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությանը: Այս մասին այդ համայնքի ղեկավար՝ ՀՀԿ անդամ Վահրամ Կարապետյանը տեղեկացրել է Չկալովկա համայնքի ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով նաև Հանրապետական կուսակցության անդամությունից հրաժարվելու մասին իր դիմումը: 
 
Հարգելի՜ հայրենակիցներ,
 
Ես` Վահրամ Սամվելի Կարապետյանս, լինելով համայնքի ղեկավար, բայց առաջին հերթին ՀՀ արժանապատիվ քաղաքացի, Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո լինելով ՀՀԿ ամդամ, հարգելով ՀՀԿ հիմնադիրներին և Նժդեհյան գաղափարները, բայց հավատարիմ մնալով հայոց անվանադիր Հայկ Նահապետի ժառանգությանը և հայոց ազգային ավանդույթներին, հարգելով ՀՀԿ դրոշը և զինանշանը, բայց սիրելով ՀՀ պետական դրոշն ու զինանշանը, հարգելով ՀՀ օրներգը, բայց սիրելով այս օրերին հայ ժողովիդի շուրթերից հնչող` աղոթք դարձած 《Իմ քայլը》 երգը, հարգելով իմ գործընկերների խոսքը և ձեռնպահ մնալու հորդորները, բայց սիրելով իմ ժողովրդին ու ոտնակոխ չանելով նրանց արժանապատվությունը և բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունքը , ընդունում եմ նրանց արդար պահանջը։ 
Մինչև երեկ հուսով էի, որ ՀՀԿ պատգամավորները խոհեմություն և իմաստություն կդրսևորեն, ու կհարգեն երկրագնդի վրա ապրող բոլոր հայերի պահանջը և այն կիրագործեն, բայց ավաղ իմ և ժողովրդի սպասելիքները ի չիք դարձան։
Եվ այժմ ես հրաժարվում եմ ՀՀԿ անդամակցությունից և միանում եմ ինձ համայնքի ղեկավար ընտրած, պահանջատեր և հաստատակամ ժողովրդիս և առհասարակ ողջ հայ ազգիս։
 
......#ՀԱՂԹԱՆԱԿ.......
Նոյյան տապան  -   Հասարակություն