Սյունիքում մեկնարկել է ՀՀԿ տոմսերը հանձնելու գործընթացը. Լեռնիկ Պետրոսյանի հայտարարությունը


Սյունիքում մեկնարկել է ՀՀԿ տոմսերը հանձնելու գործընթացը. Լեռնիկ Պետրոսյանի հայտարարությունը

  • 04-05-2018 16:03:45   | Սյունիքի մարզ  |  Քաղաքական

Սիրելի հայրենակիցներ
 
Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գտնվող ողջ հայության կյանքում կատարված եւ շարունակվող իրադարձություններն ու դրանց նկատմամբ իշխող հանրապետական կուսակցության վերնախավի եւ ՀՀ Ազգային ժողովում հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ընկալումները միանշանակ վկայում են, որ նրանք դեռեւս չեն կարողանում կամ չեն ցանկանում ընկալել, թե՛ Հայաստանի,  Արցախի եւ Սփյուռքում ապրող ողջ հայության կյանքում ինչ պատմական նշանակություն կարող է ունենալ ազգային այս զարթոնքը: 
 
2011թ. անդամագրվել եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ  հնարավորության սահմաններում փորձել եմ նպաստ բերել այդ կուսակցության դրական նախաձեռնություններին: Տեսնում եմ, որ ստեղծված իրավիճակում Հայաստանում եւ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձությոնների վերաբերյալ  իմ պատկերացումներն էապես տարբերվում են ՀՀԿ ղեկավար անձնակազմի պատկերացումներից, ուստի որոշել եմ դուրս գալ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերից: 
 
ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ իմ դիմումը ներկայացված է ՀՀԿ Կապանի տարածքային կառույցին:
 
Որպես մտավորական մեկ անգամ եւս կոչ եմ անում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներին՝ արձագանքել ողջ հայ ժողովրդի ցանկությանը եւ մայիսի 8-ին քվեարկել ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական