ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթական ընթացքի մեջ մտավ նաև Սասնա Ծռերի զինված ապստամբության շնորհիվ


ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթական ընթացքի մեջ մտավ նաև Սասնա Ծռերի զինված ապստամբության շնորհիվ

  • 08-05-2018 15:25:03   | Հայաստան  |  Քաղաքական

Շուշիի ազատագրման օրը նշանավորվեց հեղափոխական ժողովրդի կողմից հակամարդ ռեժիմի հանդեպ տարած հաղթանակի ևս մի միջանկյալ արդյունքի ամրագրմամբ՝ ԱԺ-ում անցումային փուլի համար վարչապետ ընտրվեց ժողովրդի կողմից ընտրված թեկնածուն։ 
 
Արժանապատիվ և ազատասեր ժողովրդին հաջողվեց իր կամքը պարտադրել/թելադրել քաղաքացիական անհնազանդության միջոցով։ Քաղաքացիական անհնազանդությունը ոչ բռնի մեթոդներով, անզեն ապստամբություն է: 
Հայաստանի պարագայում վերջին շաբաթներին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության հաջողության պայմաններն ու նախադրյալներն ամբողջացան և ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթական ընթացքի մեջ մտավ նաև Սասնա Ծռերի զինված ապստամբության շնորհիվ: Սասնա Ծռերի ապստամբությունը, ի թիվս այլ նպաստավոր հանգամանքներ ստեղծելուց, երկու կարևոր կարծրատիպ կոտրեց, ինչը հնարավոր, կենսունակ ու գործունակ դարձրեց պատասխան բռնության սպառնալիքը՝ որպես քաղաքացիական անհնազանդության հաղթանակի երաշխիքային գործոն: Այդ կարծրատիպերից մեկն այն էր, որ քաղաքացին չի կարող զենք վերցնել ռեժիմի դեմ և կրակել նրա վրա, իսկ երկրորդը, որ միայն ռեժիմը կարող է զենքի դիմել: Այսինքն Սասնա Ծռերի ապստամբության շնորհիվ երկու կողմն էլ հասկացան, որ կա ապստամբության իրավունք, հնարավորություն և կարողություն, դրանով և՝ մեծ հավանականություն: Զինված ապստամբությունը հնարավորից դարձավ հավանական և իրական սպառնալիք ռեժիմի համար: Դա էր, որ լրացրեց անհրաժեշտ գործոնների ցանկը և այն բավարար դարձրեց քաղաքացիական անհնազանդության հաջողության համար:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական