Արտակ Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» հնարավոր ազատ արձակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Արտակ Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» հնարավոր ազատ արձակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 17-05-2018 16:20:14   | Հայաստան  |  Հասարակություն



«Խնդիր եմ առաջադրել, որպեսզի ուսումնասիրեն, գտնեն խնդրի լուծման օրինական ճանապարհներ և մեթոդներ»,- կառավարության այսօր կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արատակ Զեյնալյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել «Սասնա ծռերի» հարցը: 

Նրա խոսքերով՝ կողմերին բավարարող լուծում տալու համար քննարկվում են հնարավոր բոլոր օրինական ճանապարհները՝ հաշվի առնելով Դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը: 

Նախարարի կարծիքով՝ համաներման մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման փաստաթուղթը պետք է լինի գաղտնի և դրա մասին ոչ ոք իրավունքի չունի բարձրաձայնելու: 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Նոյյան տապան  -   Հասարակություն