Հայաստանի վարչապետը եւ «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահը քննարկել են Հայաստանում բանկի կապիտալի ավելացման հեռանկարները<br />


Հայաստանի վարչապետը եւ «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահը քննարկել են Հայաստանում բանկի կապիտալի ավելացման հեռանկարները

  • 08-10-2010 14:52:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովի հոկտեմբերի 8-ի հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության դինամիկ զարգացման առնչությամբ եւ քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ»-ի կապիտալի ավելացման հեռանկարները: Այդ համատեքստում կողմերը կարեւորել են էներգետիկայի ոլորտում եւ ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացումը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play