Շարմազանովը պատասխանեց Էլթոն Ջոնին. «ԼՀԲՏ–ի հարցում կոմպրոմիս չկա»


Շարմազանովը պատասխանեց Էլթոն Ջոնին. «ԼՀԲՏ–ի հարցում կոմպրոմիս չկա»

  • 30-05-2018 09:29:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
 
Այլասերվածների հայացքների քարոզչությունն անթույլատրելի է: Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիան», լրագրողներին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարեց, որ ինքը ֆաշիստ չէ, որպեսզի մահ ցանկանա ԼՀԲՏ ներկայացուցիչներին, բայց նրանց հայացքները քարոզելն անթույլատրելի է համարում։
Սեռական փոքրամասնությունների քարոզչությունն անընդունելի է Հայաստանի Հանրապետական կուսակցության համար, լրագրողներին ասաց խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
Ինչպես նշեց Շարմազանովը, երգերի ու երաժշտության մասին խոսելը մի բան է, բոլորովին այլ բան` ԼՀԲՏ քարոզչության մասին խոսելը։
«Ես պահպանողական քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, որը պահպանում է քրիստոնեական և ազգային արժեքները։ Եվ այստեղ ես կարող եմ պատասխանել մեր կուսակցության ականավոր գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը դառնա աղանդավորների ու համասեռամոլների պաշտպան, ես դեմ կլինեմ»։ Կարծում եմ, որ մենք մեր պապերից ավելի խելացի չենք, որպեսզի նոր արժեքներ հորինենք, որոնց համաձայն պետք է ապրենք։ Ուստի մեր կարծիքն ուղղված չէ կոնկրետ ինչ-որ մեկի դեմ։ Հայաստանում Էլթոն Ջոնը մի քանի հայտարարություններ է արել։ Այդ թվում` հիվանդ երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին, մենք դա ողջունում ենք։ Բայց ԼՀԲՏ-ի հարցում մեզ համար փոխզիջումներ չկան», — ասաց Շարմազանովը։
Նրան հարցրին, թե ինչպիսի ճակատագիր է տեսնում Հայաստանում բնակվող ԼՀԲՏ ներկայացուցիչների համար և համաձա՞յն է արդյոք, որ նրանք գոյություն ունենան։ Շարմազանովը զարմացավ։
«Ի՞նչ եք ասում… Ես, ինչ է, ֆաշի՞ստ եմ։ Նրանք բոլորի պես ապրելու իրավունք ունեն։ Ես նրանց դեմ չեմ, այլ դեմ եմ ԼՀԲՏ քարոզչությանը», — հավելեց Շարմազանովը։
Նշենք, որ օրեր առաջ Հայաստան է ժամանել աշխարհահռչակ երգիչ Էլթոնը Ջոնը։ Նա եկել է «Երևան` իմ սեր» բարեգործական նախագծի շրջանակում։ Երգիչը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի ԼՀԲՏ հանրությանը, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրներին»։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն