Իսրայելն ԱՄՆ-ի հովանավորությամբ է կոտորում պաղեստինցիներին (ֆոտոշարք)


Իսրայելն ԱՄՆ-ի հովանավորությամբ է կոտորում պաղեստինցիներին (ֆոտոշարք)

  • 02-06-2018 20:52:20   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Այսօր ԱՄՆ-ը կիրառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իր իրավունքը, տապալել է Պաղեստինի քաղաքացիներին միջազգային պաշտպանություն ցուցաբերելու նախագծի ընդունումը:
Անդրադառնալով կատարվածին, Պաղեստինի ինքնավարության վարչակազմի արտաքին գործերի նախարար Ռիազ Մալեքին ասել է, որ այդ քայլն ԱՄՆ-ի համար ևս մեկ բարոյական անկում է և ցույց է տալիս, որ այդ երկրի կառավարությունն անտեսում է Իսրայելի ոճրագործությունների շուրջ  ստեղծված համաշխարհային կոնսենսուսը:
«ԱՄՆ-ն օգտագործում է վետոյի իրավունքը, Իսրայելին շնորհում է անձեռնմխելիություն և իսրայելցի պատերազմական ոճրագործներին հորդորում է կոտորել պաղեստինցիներին»,- ԻՍՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Մալեքին:
Պաղեստինի ինքնավարության վարչակազմի արտգործնախարարի հավաստմամբ, «Չնայած անվտանգության պահպանման հարցում Անվտանգության խորհրդի թույլ դերակատարությանը, պաղեստինցի ղեկավարները շարունակում են ջանքեր գործադրել Պաղեստինի քաղաքացիներին  հովանավորելու և օկուպացված տարածքներն ազատագրելու ուղղությամբ»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական