ՀՀ ոստիկանությունը հունիսի 19-ից 20-ը գրանցել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք


ՀՀ ոստիկանությունը հունիսի 19-ից 20-ը գրանցել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք

  • 20-06-2018 14:40:04   | Հայաստան  |  Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, յուրացման կամ վատնման 6, խարդախության 5, հարկերից խուսափելու, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու կողոպուտի 1-ական դեպք։ 
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play