Ավարտվել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը


Ավարտվել է կույր շախմատիստների տղամարդկանց անհատական ՀՀ առաջնությունը

  • 06-07-2018 15:10:42   | Հայաստան  |  Սպորտ

Ավարտվել է կույր շախմատիստների տղամարդկանց Հայաստանի Հանրապետության անհատական առաջնությունը: Եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 14 կույր շախմատիստներ, անցկացվել է Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան դահլիճում:
 
Առաջնության չեմպիոն է դարձել Լյուդվիգ Ղարիբյանը՝ 13 հնարավորից հավաքելով 12,5 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրել է Յուրիկ Ավետիսյանը (11,5 միավոր), իսկ  3-րդ տեղը՝ Նաիրի Ավագյանը (10,5 միավոր):
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play