Այսօրվա իշխանությունները եկել են առայժմ ժամանակավոր ծառայության ժողովրդի ուսի վրա. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)


Այսօրվա իշխանությունները եկել են առայժմ ժամանակավոր ծառայության ժողովրդի ուսի վրա. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

  • 10-07-2018 17:31:18   | Հայաստան  |  Քննարկում



 
 
 
 
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում է սփյուռքի դերակատարումը և դիրքորոշումը, ինչո՞ւ… «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում պատասխանելով այս հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց (դիտել 57:04-ից).
«Թե 5 տարի առաջ, թե նաև սփյուռքի հասունացման գործընթացի հետքերով, առավել ևս այս տարի սփյուռքի մասնակցությունն էական էր մեր հանրապետության հաջողությունների մեջ, և մենք իսկապես տեսանք, որ համահայկական ուժ կա, որը թե՛ գործնական է, թե՛ քաղաքական է, թե՛ ոգեղեն է, թե՛ մասնագիտական է, ինչ-որ տեղ տակավին ոչ ամբողջովին, բայց նյութական է նույնպես,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:- Ես կարծում եմ, որ այդ բազմահարթ գործակցությունը պետք է խորանա, դառնա ինստիտուցիոնալ, միաժամանակ լինի ճկուն, որ կառույցներից դուրս անհատ հայրենակիցը կարողանա նաև մասնակցել իր մասնագիտությամբ, իր վերադարձով, իր ընտանիքի տեղավորմամբ, և այդ վերադարձի հույսի ծիլերը դրված են:
Միաժամանակ ունենք շարունակվող աշխատանքի պակաս, ունենք աղքատության շեմին գտնվող 30-40 տոկոս մեր բնակչության, նաև սփյուռքի ներգրավման զուգահեռ, այդ գոյություն ունեցող հայաստանյան հարցերը պետք է լուծում գտնեն, ինչո՞ւ չէ, նաև սփյուռքի ներդրողների, գործընկերների, նվիրատուների միջոցով»:
Մի շատ կարևոր ուղղում` մեր բնակչության 30-40 տոկոսը (իրականում, թերևս, ավելին) ոչ թե աղքատության շեմին, այլ աղքատության մեջ է գտնվում:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադրի համոզմամբ, այսօրվա իշխանությունների թիվ 1 ուժը ժողովրդի վստահությունն է, այն, որ իրենք եկել են առայժմ ժամանակավոր ծառայության ժողովրդի ուսի վրա:
«Վերջապես, ժողովուրդն իր կամքի մարմնավորումը, իր կյանքի իրացումը տեսել է իրական կյանքում,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:- Սա թե՛ հպարտության աղբյուր է, թե՛, միաժամանակ, մեծ պատասխանատվություն, և անհրաժեշտ է, որ ռազմավարական հեռանկարում երիտասարդ էներգիան, էնտուզիազմը, նախաձեռնողականությունը, ոգեղենությունը նաև ամբողջացվի փորձառությամբ, և կկարողանանք ունենալ համալիր լուծումներ մեր ներքին և արտաքին մարտահրավերներին, որոնք անպակաս են լինելու այսօր և վաղը»:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց`  «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության  Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարել է «Նոյյան Տապան»-ի խմբագիր Գայանե Առաքելյանը:
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play