Հարկերից խուսափած գազալցակայանների սեփականատերերի թվում են Մհեր Սեդրակյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Հարությունյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հարկերից խուսափած գազալցակայանների սեփականատերերի թվում են Մհեր Սեդրակյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Հարությունյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-07-2018 15:59:01   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ընդհանուր առմամբ 946 մլն դրամի չափով հարկերից խուսափած 8 կազմակերպություններին պատկանող գազալցակայանների սեփականատերերի թվում են նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: 
 
Ինչպես հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, հարկերից խուսափած գազալցակայանների սեփականատեր հանդիսացող ներկա և նախկին պաշտոնյանների վերոնշյալ ցանկն ամբողջական չէ: 
 
Անդրադառնալով հարցին, թե «ՀայՌուսգազարտ»-ը նշել է, որ հարկերից խուսափած գազալցակայաններից միայն մեկն է պատկանում իրեն, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ ՊԵԿ-ը սխալ հայտարարություն տարածեց, Դ. Անանյանը նկատեց, որ մամուլում հայոց լեզվի հետ կապված որոշակի խնդիր կա: 
 
«Պետք է ուղղակի ստորակետից հետո լավ կարդանք: Մենք գրել էինք, որ «ՀայՌուսգազարտ»-ին պատկանող, ինչպես նաև այլ գազալցակայաններում: Այո՛, ճիշտ է ասում «ՀայՌուսգազարտ»-ը, մեր ներկայացրած ցուցակում կոնկրետ ութ կազմակերպություններից միայն մեկը՝ «Տրանսգազ»-ն է, որը հանդիսանում է  «ՀայՌուսգազարտ»-ի դուստր ընկերությունը»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ գազալցակայանների սեփականատերերի ցանկում չկա Հովիկ Աբրահամյանի և ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի անունները: 
 
Դ. Անանյանը խոստացավ հրապարակել բոլոր կազմակերպությունների սեփականատերերի անունները: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play