Տեղի է ունեցել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ


Տեղի է ունեցել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ

  • 13-07-2018 17:00:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հուլիսի 13-ին հրավիրվել է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների ընտրության հարցը: 
Խորհրդին ներկայացվել է երկու՝ Էդգար Ճաղարյանի և Ալեքսանդր Ավետիսյանի, թեկնածությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց ՀՀ վարչապետին, որպես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հավակնորդ, ներկայացնել Էդգար Ճաղարյանի թեկնածությունը: Ալեքսանդր Ավետիսյանը չհավաքեց կողմ ձայների անհրաժեշտ քանակը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play