«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնը համախմբել է 80 պարի խմբերի


«Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնը համախմբել է 80 պարի խմբերի

  • 18-07-2018 12:08:14   | Հայաստան  |  Հասարակություն

 
Տավուշի մարզում անցկացվել է «Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնը: Դիլիջանի ամֆիթատրոնում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ութ տասնյակ պարի խմբեր Հայաստանի մարզերից ու Երևանից: Փառատոնն իրականացրել է «Մինորա» մշակութային կենտրոնը:
 
««Դիլիջանյան ամառ-2018» երաժշտական հանրապետական փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ տարին: Այս տարի միջոցառմանը մասնակցել են 80 տարբեր պարային խմբեր ոչ միայն Երևանից, այլև հանրապետության մարզերից՝ ներկայացնելով տարբեր ոճերի պարեր»,-նշում է «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ռոլանդ Ռեյը (Աբրահամյան): Փառատոնի մասնակիցներն արժանացել են պատվոգրերի, իսկ պարային խմբերի 80 ղեկավարներն ստացել են հուշանվերներ: 
 
«Մինորա»-ի հիմնադիրն ու տնօրենը հատուկ շեշտում է, որ կենտրոնն ակտիվ ծրագրեր է իրականացնում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մարզերում: Մասնավորապես, շատ կարճ ժամանակահատվածում փառատոներ են կազմակերպվել Ծաղկաձորում, Սևանում, այդպիսով հնարավորություն տալով մարզաբնակ հանդիսատեսին հաղորդակից դառնալու մշակութային կյանքին: 
 
Բոլոր փառատոներն անցել են բարձր մակարդակով և արժանացել հանդիսատեսի ջերմ արձագանքին:  
 
Տեղեկացնենք, որ «Մինորա» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002թ.-ին: Կենտրոնը համագործակցում է հանրապետության մի շարք գեղագիտական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, երգի և պարային համույթների, ինչպես նաև մի շարք մշակութային կրթօջախների, տարբեր ստեղծագործական խմբերի և անհատների հետ: Կազմակերպում և իրականացնում է տարբեր նախագծեր, համերգներ: «Մինորա»-ն համագործակցում է ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների հետ, հանդես է գալիս համատեղ նախաձեռնություններով և փառատոներով: Մշակութային կենտրոնը հիմնադրվել է հայ մշակույթը տարածելու, զարգացնելու և շնորհաշատ երիտասարդներին հայտնաբերելու, աջակցելու նպատակով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play