Տեղի է ունեցել դեսպան Ռիչարդ Միլսի և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը


Տեղի է ունեցել դեսպան Ռիչարդ Միլսի և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը

  • 19-07-2018 18:39:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը տեղի է ունեցել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսի և Ազատ Դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը:
 
Հանդիպման ընթաքում քննարկվել են  Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, առաջիկա արտահերթ ընտրություններին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Երկստեք կարևորվել է ՀՀ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծման և առկա  մարտահրավերներին վերաբերող հարցեր:
 
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, ՀՀ անվտանգության և Ղարաբաղի հիմնախնդրի հարցերի վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play