Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ


Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ

  • 23-07-2018 18:17:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
 
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 23-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Արամայիսի Առստամյանը հուլիսի 23-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
 
«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
 
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Քաղաքական