Այս իշխանությունը պետք է փորձի անխոցելի լինել. Նարինե Մկրտչյան (տեսանյութ)


Այս իշխանությունը պետք է փորձի անխոցելի լինել. Նարինե Մկրտչյան (տեսանյութ)

  • 28-07-2018 21:00:15   | Հայաստան  |  Քննարկում



Հետաքրքիր մի երևույթ է նկատվում` թավշյա հեղափոխությունից հետո, երբ ինչ-որ քննադատություններ են լինում իշխանությունների նկատմամբ, մարդկանց մի մասը դա ընկալում է որպես հակահեղափոխության փորձ կամ գործիք: Այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակված «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով վերոնշյալ իրողությանը՝ ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը (դիտել 50:00-ից).
«Որոշ չափով ես դա համարում եմ բնական, որովհետև մարդիկ, ովքեր իշխանության են բերել Նիկոլ Փաշինյանին, ուզում են տեսնել նրան, այսպես ասած, ձերբազատված քննադատությունից, քննադատազերծ: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Եվ այս առումով, իհարկե, ես առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, բայց ագրեսիայի դրսևորումները, ինչ-որ անհամաձայնությունը պետք է տեղավորվեն որոշակի սահմաններում, որովհետև շատ անգամ նորմալ դաստիարակության ու բարեկրթության խնդիր է, և ամեն ինչին չէ, որ պետք է անդրադառնալ»:
Ըստ Նարինե Մկրտչյանի, առավել ևս, եթե որոշ քննադատություններ վտանգ են հեղափոխության համար, այս իշխանությունը պետք է փորձի անխոցելի լինել և բոլոր սխալներն անմիջապես ուղղել ու գործել գրեթե անսխալ:
«Իսկ ինչ վերաբերվում է նրանց (օրինակ, ես ինձ համարում եմ այդպիսին), ովքեր քննադատում են, որովհետև փոփոխություններ են ուզում, ապա այդ ձայները նույնպես պետք է դառնան լսելի: Անհանդուրժողականության դրսևորումներով, ագրեսիայով հարձակվելը մարդու վրա լուրջ չէ, էլի եմ ասում, դա ավելի շատ դաստիարակության խնդիր է և մի քիչ քաղաքական մտածելակերպի բացակայության, այսինքն` քաղաքական մտածելակերպ չունեցող մարդիկ են շատ անգամ այդպես արձագանքում` հույզերով, էմոցիաները կառավարել չկարողանալով»:
Ըստ «Քննարկում» հաղորդաշարի, պետք է ուղղակի տարանջատել՝ ով, ինչպես և ինչու է քննադատում:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց`  «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետևյալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play